Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012

Հնարավո՞ր է չհիվանդանալ

Հնարավո՞ր է չհիվանդանալ

Մանրէների ու վիրուսների հետ ամեն օր «շփվում» է յուրաքանչյուրը: Որոշ մարդիկ շատ դյուրին հիվանդանում են, իսկ մյուսներն էլ ինֆեկցիայի հանդեպ կայունություն ունեն: Ինչո՞ւ: Իսկ հնարավո՞ր է չհիվանդանալ:

 

ԶԼՄ-ներն անընդհատ նոր տեղեկատվություններ են տալիս առողջությանն ամենուր սպառնացող վտանգների մասին: Ընդ որում, տարբեր տեսակների վիրուսներով և մանրէներով վարակվելու հավանականությունը տպավորություն է ստեղծում, թե մեր թշնամին արտաքին աշխարհից է, թե հիվանդանում ենք` վարակվելով մեկ ուրիշից:  Սակայն առավել օգտակար կլինի մի կողմ թողնել կանխագուշակությունները և զինվել օգտակար ինֆորմացիայով, օրգանիզմի պաշտպանական ուժերը ամրացնելու համար: 

 

Ինչպես է կառուցված իմունային համակարգը

 

«Մանրէն ոչինչ է, իմունիտետն` ամեն ինչ»,- ասել է ֆրանսիացի միկրոկենսաբան Լուի Պաստերը: Այլ խոսքերով, եթե օրգանիզմը կայուն իմունիտետ ունի, ապա մանրէներն ու վիրուսները չեն կարող, առաջինը, թափանցել օրգանիզմ, երկրորդը, բազմանալ օրգանիզմում: Իմունային համակարգի օրգաններն ու բջիջները «տարածված» են ողջ օրգանիզմով մեկ, բայց կապված են անմիջականորեն արյունատար և լիմֆատիկ անոթների հետ: Ողնուղեղում ձևավորվում և զարգացման առաջին փուլն են անցնում մակրոֆագերն ու լիմֆոցիտները` իմունաբանական հսկողության «գլխավոր գործող անձինք»:  

 

Լիմֆոցիտները բաժանվում են երկու մեծ խմբի: B-լիմֆոցիտները ողնուղեղից «ճանապարհ են ընկնում» դեպի բոլոր լիմֆոիդ օրգանները, որոնց թվին են պատկանում փայծաղը, շնչուղիների և աղիների լորձաթաղանթները, ինչպես նաև, լիմֆոհանգույցները: Նրանց գործառույթը հակամարմիններ արտադրելն է` սպիտակուցային մոլեկուլներ, որոնք իմունագլոբուլիններին են պատկանում: Միանալով օտարածին բջիջներին, հակամարմինները դրանց թուլացնում են և հնարավորություն են տալիս պաշտպաններին` մակրոֆագերին և այլ բջիջներին կատարել իրենց բարի գործը: Ավելի պարզ ասած, B-լիմֆոցիտները պատասխանատու են մանրէներից, պարզագույն միկրոօրգանիզմներից ու դրանց թունավոր արտազատուկներից օրգանիզմի պաշտպանության համար:  

 

T-լիմֆոցիտները ակտիվանում են, երբ վիրուսային հարձակման վտանգ կա, դրանք քայքայում են ուռուցքների կամ դոնորական փոխպատվաստումների ագրեսիվ բջիջները: Թիմուսում բարդ կենսաքիմիական պրոցես է կատարվում, որի արդյունքում T-լիմֆոցիտները բաժանվում են T-հելպերների, որոնք ուժեղացնում են B-լիմֆոցիտների և T- «քիլլերների» աշխատանքը: Վերջինները շփվելով ախտահարված բջիջների հետ, քայքայում են վիրուսները (իսկ հակամարմինները չեզոքացնում են արյան մեջ անցած վիրուսի մասնիկները): 

 

Աջակցող խումբ

 

Մանրամասնորեն հասկանալով իմունային համակարգի աշխատանքը, գիտնականները կարողացան ստեղծել իմունային համակարգի աշխատանքին աջակցման կամ խթանման տարբեր միջոցներ: Հաջողվեց խոշոր եղջերավոր կենդանիների թիմուսից (օրինակ, «T-ակտիվինը») և ողնուղեղից պատրաստուկներ ստանալ, որոնք և կողմնակի արդյունքներ չունեն, և ուռուցքաբանական հիվանդությունների, հեպատիտների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «անր հրետանիներ» են դարձել:  

 

Ժամանակակից պատրաստուկները հնարավորություն են տալիս ավելացնել նյութերի քանակը, որոնք նորմայում գոյություն ունեն մեր օրգանիզմում, բայց ինֆեկցիայի դեմ պայքարում դրանք կարող են պարզապես անբավարար լինել:

 

Դրանք իմունագլոբուլիններն են, այսինքն պատրաստի հակամարմինները, ինչպես նաև ինտերֆերոնը և նրա սինթետիկ համանմանները, որոնք օգնում են պայքարել գրիպի և շնչառական համակարգի այլ վիրուսային ինֆեկցիաների, վիրուսային հեպատիտների դեմ: Սինթետիկ պատրաստուկները` իմունամոդուլյատորները (կամ իմունաբուստերները) խթանում են հակամարմինների ձևավորումը, որոնք պայքարում են հերպեսի վիրուսի դեմ, կիրառվում են գրիպի բուժման և կանխարգելման համար: Բայց բժիշկները զգուշավորությամբ են վերաբերվում իմունամոդուլյատորներին: 

 

«Դրանց կիրառման ոլորտը կլինիկական իմունաբանությունն է,- ասում են նրանք: - Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ դրանք կարող են պարադոքսալ ռեակցիաներ տալ, գաղտնի ինֆեկցիոն ախտընթացից մինչև ասթմատիկ նոպա»: Նրանց համոզմամբ, գոյություն ունեն երկու բնագավառ, որտեղ իմունամոդուլյատորների կիրառումը միշտ արդարացված է` բորբոքային ախտընթացների բուժման դեպքում հակաբիոտիկների հետ զուգակցված և ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում քիմիաթերապիայի կուրսերի ընդմիջումներին: Միևնույն ժամանակ, իմունաբանները դեռ վերջնականապես չեն որոշել, իմունամոդուլյատորների երկարատև օգտագործումը օգտակա՞ր է օրգանիզմի իմունային ռեսուրսների համար: «Մեր իմունային համակարգի վիճակը չի կարելի առանձնացնել սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին համակարգերից: Այդ պատճառով էլ չի հանձնարարվում իմունամոդուլյատորները կանխարգելման, իմունիտետի ամրացման նպատակով օգտագործել, հատկապես` ինքնուրույն: Այն կարող է իր հետևից բերել քրոնիկական հիվանդությունների սրացման շղթայական ռեակցիան»:  

 

Մանրէ, թե՞ վիրուս

 

Մանրէն կենդանի միկրոօրգանիզմ է, որը կա ամենուր, նաև մարդու օրգանիզմում` բոլոր օրգաններում և համակարգերում (բացի արյունից և ողնուղեղային հեղուկից): Մեր օրգանիզմում «ապաստան» են գտել միլիարդավոր մանրէներ, առանց որոնց մենք պարզապես չէինք ապրի: Երբ դրանց որոշ տեսակների պոպուլյացիան կտրուկ ավելանում է, մենք հիվանդանում ենք, օրինակ, բրոնխիտով, թոքերի բորբոքումով: Մանրէների որոշ տեսակներ տիֆի, խոլերայի, դիֆթերիայի, տուբերկուլոզի պատճառ դառնալ: Հակաբիոտիկները կամ ոչնչացնում են մանրէները (և վնասակար, և օգտակար), կամ կանգնեցնում են դրանց բազմացումը:

 

Վիրուսը բազմանում է միայն այն դեպքում, երբ ընկնում է մեր օրգանիզմի բջիջի մեջ: Հակաբիոտիկները, վիրուսային հիվանդությունների դեպքում (գրիպ, հարբուխ և այլն) անարդյունավետ են: Այդ հիվանդությունները բուժվում են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք լրիվ այլ սկզբունքով են պատրաստված (օրինակ, դեղամիջոցներ, որոնց կազմի մեջ ԴՆԹ-ի մասնիկներ կան, դրանք տեղակայվում են վիրուսի ԴՆԹ-ի մեջ և կանխարգելում են դրա բազմացումը): 

 

Ինչպես օգնել իմունիտետին

 

Նախ և առաջ հարկ է գիտակցել` մանրէների, վիրուսների, սնկերի հետ շփումից խուսափելու ջանքերն իզուր են: Եթե անվերջ վարակազերծ արվի ամեն ինչ և ամենուր, ապա կոչնչանան նաև օգտակար մանրէները և առողջությանը վնաս կհասցվի: 

 

Մանրէային ֆլորան` աղիքայինն է, մաշկայինը, որոնք մեզ համար կենսական անհրաժեշտություն են: Գոյություն ունի նաև տան յուրահատուկ «բարեկամական» միկրոֆլորա: Եթե սկսենք կուրորեն ոչնչացնել այդ «փոքրիկ կյանքերը», ինչպես ժամանակին անվանում էին մանրէներին, մեր իմունային համակարգը կզրկվի աշխատանքից: Այդ դեպքում մանրէների հարձակումը ողջ օրգանիզմի վրա ամբողջ հզորությամբ կլինի. այդպես են առաջանում տարբեր տեսակների ալերգիաները և այլ աուտոիմուն հիվանդությունները:

 

Պետք է սովորել մանրէների հետ խելամիտ վարվել: Հարգել կենդանական աշխարհի միասնականությունը, խուսափել անհարկի հակաբիոտիկների օգտագործումից, նշանակում է` նվազեցնել հիվանդությունների առաջացման հավանականությունը: 

 

Հարկ է հնարավորինս խուսափել գերհոգնածությունից, մշտական սթրեսից, ոչ այնքան առողջ կենսակերպից, շատ ուտելուց, քիչ քնելուց, որոնք  մեր օրգանիզմի հետ կնքած «ուզում եմ առողջ լինել» պայմանագրի հիմնական կետերի խախտումներն են:   

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. taybuy.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ